Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարին կներկայացվի «Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» լուսաձայնային ցուցադրությունը

20:58, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, թանգարանի հուշարձան կառույցի դիմահայաց կամարաշարին կկազմակերպի «Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ թանգարանի լավագույն հավաքածուների ընտրանու հիմքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառումը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 21:00-22:00-ը:

«Այս կարևորագույն և ինքնատիպ ցուցադրությունը, որը  կուղեկցվի ավանդական երաժշտության մոտիվներով, կնպաստի ավանդական մշակույթի արդիականացմանն ու հանրահռչակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am