N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ

21:36, 20 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները hունիսի 20-ին անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները զարգացրել են քողարկման, արգելագոտիների հաղթահարման, կրակի վարման անհատական հմտությունները, խմբի կազմում գործողությունների ներդաշնակման կարողությունները։


© 2009 ARMENPRESS.am