Իրանական կատերները Պարսից ծոցում մոտեցել են ամերիկյան նավերին. WP

10:22, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երեք իրանական կատերներ հունիսի 20-ին հայտնվել են ռազմածովային ուժերի USS Sirocco եւ USNS Choctaw County նավերից 46 մետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդել Է The Washington Post (WP) թերթը ՝վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ իրանական կատերները «վտանգավոր բարձր» արագությամբ սլացել են Sirocco պարեկային նավի եւ Choctaw County արագընթաց փոխադրանավի մոտով: Հրատարակության աղբյուրների վարկածով՝ նավերը գտնվել են Պարսից ծոցի միջազգային ջրերում, երբ երեք իրանական կատերներն ընհուպ մոտեցել են Sirocco-ին: Դրանք ընթացքի ուղղությունից շեղվել են սոսկ այն բանից հետո, երբ Sirocco-ն ձայնային նախազգուշական ազդանշան Է արձակել:

Իրանական կատերները նաեւ 46 մետր հեռավորությամբ մոտեցել են Choctaw County-ին, ինչը Sirocco-ի անձնակազմին հարկադրել Է նախազգուշական կրակ կիրառել: Միջադեպը շարունակվել Է շուրջ մեկ ժամ: ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ջոզեֆ Բուչինոն, հրամանատարություն, որի օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ են մտնում, մասնավորապես, Մերձավոր Արեւելքը, Հարավային եւ Կենտրոնական Ասիան, ասել Է, որ իրանցի զինծառայողների գործողությունները «չեն համապատասխանել ծովում պրոֆեսիոնալ եւ անվտանգ գործելակերպի միջազգային ստանդարտներին, ինչ մեծացրել Է վրիպումների եւ բախումների ռիսկը»:

«ՍԵՆՏԿՕՄ-ի ուժերը կշարունակեն թռչել, լողալ եւ իրականացնել իրենց գործունեությունը իրենց պատասխանատվության գոտու ցանկացած կետում, որտեղ դա թույլ Է տալիս միջազգային իրավունքը՝ նպաստելով ըստ որում տարածաշրջանային կայունությանը»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am