ԵԱՏՄ-ի երկրները համաձայնության են եկել զարգացնելու եվրասիական տրանսպորտային երթուղիները

15:02, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակիցները պատրաստ են ակտիվացնելու եվրասիական տրանսպորտային միջացքների եւ երթուղիների զարգացման աշխատանքը: Ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները:

Ընդունվեց որոշում՝ նպատակաուղղված տրանսպորտային ենթակառուցվածքի, այդ թվում եվրասիական տրանսպորտային միջացքների եւ երթուղիների զարգացման աշխատանքի ակտիվացմանը»,- նշել Է Մյասնիկովիչը:

Մասնավորապես, նրա խոսքով՝ կա առաջարկություն «գցելու Հարավային երկաթուղի Հայաստանում, վերակառուցելու Մ-1 ավտոմոբիլային ճանապարհը՝ Եվրոպա - Արեւմտյան Չինաստան ավտոմոբիլային երթուղու զարգացման համար՝ դեպի Բելառուսի Հանրապետություն ճյուղավորմամբ, կառուցելու Եվրոպա - Արեւմտյան Չինաստան երկաթուղի եւ Չինաստան – Ղրղզստանի Հանրապետություն – Ուզբեկստան երկաթուղի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am