N զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ

19:56, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների ժամանակ հրամանատարական կազմի գործնական հմտությունների կատարելագործման, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումների կայացման և մարտական փաստաթղթերի մշակման ունակությունների զարգացման նպատակով հունիսի 21-ին N զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։


© 2009 ARMENPRESS.am