N զորամիավորման զորամասի զինծառայողները մասնակցել են մարտական հրաձգությամբ պարապմունքի

21:20, 21 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ հունիսի 21-ին անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Ստուգվել են կրակային վարժաձևերի կատարման և հաստիքային զենքերից կրակի վարման անհատական հմտությունները։


© 2009 ARMENPRESS.am