Մհեր Գրիգորյանը կմասնակցի Ղազախստանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

12:00, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի հունիսի 23-25-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք  Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից, նման որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի հաշվետվություն Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:


© 2009 ARMENPRESS.am