Ափո Սահակյանը, Արփին և ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել
16:13, 22 Հունիս, 2022ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափո Սահակյանը, Արփին և երաժիշտ ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանի տանի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:
Երգի երաժշտության հեղինակն Ափո Սահակյանն է, խոսքերի հեղինակներն են Ափո Սահակյանն ու Արփին, գործիքավորողը ԴերՀովան է: Հոլովակի ռեժիսորները Մարիամ Գևորգյանն ու ԴերՀովան են:
© 2009 ARMENPRESS.am