ԿԲ նախագահը ՀՀ նախագահին մանրամասներ է ներկայացրել դրամի փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին

18:21, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 22-ին հանդիպել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից,հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկային վերաբերող մի շարք հարցեր:

«ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախագահին մանրամասներ է ներկայացրել հայկական դրամի և արտարժույթների փոխարժեքի տատանումների ռիսկերի և դրանց վերահսկելիության մասին: ԿԲ նախագահն անդրադարձել է նաև արժութային շուկայում հակամրցակցային դրսևորումներին և Կենտրոնական բանկի կողմից նման երևույթները բացառող միջոցառումներին և պատժամիջոցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նՆախագահ Խաչատուրյանը շեշտել է առկա իրողությունների պայմաններում ճկուն դրամավարկային քաղաքականության իրականացման կարևորությունը, ինչպես նաև բարձր է գնահատել հայաստանյան ֆինանսական շուկայում Կենտրոնական բանկի կայունացնող և հավասարակշռող դերակատարությունը:          

           


© 2009 ARMENPRESS.am