Զելենսկին տեսակապով կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

21:24, 22 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով կմասնակցի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը.այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Նրա խոսքով,  գագաթնաժողովի աշխատանքային նիստերի շրջանակներում արտահերթ նիստը նվիրված կլինի Ուկրաինային։ «Նախագահ Զելենսկին կմասնակցի հենց այս հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով»,- պարզաբանել է իսպանացի նախարարը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Զելենսկին հրավիրվել է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։


© 2009 ARMENPRESS.am