ԿԺԴՀ-ում քննարկել են զորամասերը վերակազմելու պլանները

12:10, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն անցկացրել Է Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական զինվորական հանձնաժողովի (ԿԶՀ) ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են զորամասերի ռազմավարական խնդիրների վերանայման հարցերը՝ կապված դրանց վերակազմման հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այդ մասին հաղորդել Է KCNA գործակալությունը:

Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական զինվորական հանձնաժողովի ընդլայնված նիստում քննակվել են Կորեական ժողովրդական բանակի զորքերի լրացուցիչ գործառական խնդիների սահմանման, ինչպես նաեւ գլխավոր ռազմական կազմակերպությունների գործառական պլանում ուղղումների հարցերը: Նիստն անցել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի նախագահությամբ: Մասնավորապես, նա հայտնել Է կուսակցության Կենտկոմի որոշումները, որոնք վերաբերում են բանակի առաջավոր ստորաբաժանումների օպերատիվ հնարավորությունների բարձրացման միջոցներին:

Հունիսի 8 – 10-ը Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի պլենումի ժամանակ Կիմ Չեն Ունը ժողովրդական հանրապետության շուրջն անվտանգության որլորտում իրադրությունը համարել Է լուրջ եւ կոչ Է արել ամրապնդելու զինված ուժերը: Նա նաեւ հայտարարել Է, որ Փենյանը միջազգային ասպարեզում կղեկավարվի «ուժ ի պատասխան ուժի» սկզբունքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am