Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է համագործակցության շուրջ համաձայնագիրը

14:12, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել Է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները հաջողությամբ են անցել, նրանք կարծիքներ են փոխանակել Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունների նոր համաձայնագրի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացրել պարոն Լավրովի հետ, մենք քննարկել ենք երկկողմ օրակարգի, տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաեւ միջազգային օարակարգի տարբեր հարցեր»,-ասել Է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նա հավելել Է, որ բանակցությունների ժամանակ հսկայական նշանակություն են հատկացրել համապարփակ երկարաժամկետ եւ ռազմավարական համագործակցության շուրջ համաձայնագրի հարցին:

«Մենք ստացել են ՌԴ ԱԳՆ-ից, ինչպես նաեւ ՌԴ մյուս գերատեսչություններից մեր գործընկերների նկատառումները: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս մեզ կհաջողվի փորձագիտական նիստ անցկացնել՝ խորհրդարաններում այս փաստաթղթի հետագա վավերացման այդ համաձայնագրի բովանդակությունը վերջնական տեսքի բերելու համար»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am