ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին

14:37, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին, կընդունեն ՆԱՏՕ-ի ռազմավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«Ղեկավարները կհայտարարեն Եվրոպայում ուժերի տեղաբաշխման նոր պարտավորությունների մասին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու եւ պահելու համար»,-պաշտոնյան ասել Է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում:

«Ռուսաստանն առավել լուրջ եւ անմիջական սպառնալիք Է մնում դաշինքի համար»,-ասել Է վարչակազմի ներկայացուցիչը, նշելով, որ այդ դրույթն արձագանք կգտնի ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am