Արտաշես Թումանյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

17:47, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը հունիսի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ոլորտում կառավարության ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ:


© 2009 ARMENPRESS.am