Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 43-րդն է աշխարհի առաջնությունում

17:59, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բուդապեշտում ընթացող  ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում  երկրորդ  մեկնարկն  ունեցավ Հայաստանի պատվիրակ Արթուր Բարսեղյանը: Նա 50մ. ազատ լողաոճում,    23,  46 արդյունքով,  90 մասնակիցների պայքարում գրավեց 55 –րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ մրցաձևում,  դարձյալ 50մ. լողուղյակում, 93 մարզիկների մրցավեճում  28, 8 վայրկյան  ցուցանիշով զբաղեցրեց 43 –րդ  հորիզոնականը: Այդ արդյունքով  Մանուչարյանը սահմանեց անձնական ռեկորդ:

Հունիսի 24-ին նա  ուժերը կչափի  50մ. ազատ լողաոճում:


© 2009 ARMENPRESS.am