Հարավային Աֆրիկայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

18:18, 23 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկան հայտնել է կապիկի ծաղիկի առաջին դեպքի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Arabiya-ն:

«Պացիենտը 30 տարեկան տղամարդ է Յոհաննեսբուրգից, ով չունի ճամփորդական պատմություն, ինչը նշանակում է, որ դա բերովի դեպք չէ»,-ասուլիսում ասել է առողջապահության նախարար Ջո Ֆահլան:

Նշվում է, որ համապատասխան առողջապահական մարմինների հետ աշխատելով՝ սկսվել է շփման հետագծման գործընթաց:

Կապիկի ծաղիկի նախնական ախտանշաններն են բարձր ջերմությունը, այտուցված ավշային հանգույցներն և ու դրանց մեծացումը, ջրծաղիկի նման ցանը: Հիվանդությունը հիմնական թեթև է ընթանում, պացիենտներն ապաքինվում են երկու կամ երեք շաբաթ անց:

Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը հայտարարել է համավարակ:



© 2009 ARMENPRESS.am