ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

11:16, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի հունիսի 27-ին մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:


© 2009 ARMENPRESS.am