Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից  

13:39, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Ռոբերտ Արզումանյանը դադարեցնում են համագործակցությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռոբերտ Արզումանյանն «Ուրարտուի» ղեկը ստանձնել էր 2021 թվականի մարտին։ Մասնագետի գլխավորությամբ թիմը 53 հանդիպում է անցկացրել, 2020/2021 մրցաշրջանում դարձել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր և եվրագավաթային ուղեգիր վաստակել՝ Հայաստանը ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ 2021/22 մրցաշրջանում «Ուրարտուն» հասել էր Vbet Հայաստանի գավաթի եզրափակիչ։


© 2009 ARMENPRESS.am