Գլինկայի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածք է ստացել

15:33, 24 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում   ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել հինգ քաղաքացի:

«Արմենպրես»-ին  Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ վիրավորները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն:

«Այրվածքներ ստացած անձանցից մեկը մեքենայի վարորդն է, մյուս չորսը՝ ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները»,-տեղեկացրին ԱԻՆ-ից:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 24-ին ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


© 2009 ARMENPRESS.am