Օսլոյում գիշերային ակումբներում հնչած կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ. Ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն

12:23, 25 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 24-ի գիշերը Օսլոյի երկու գիշերային ակումբներում հնչած կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ, ավելի քան տասը վիրավորվել է: Ոստիկանությունը որոշել է դեպքը  հետաքննել որպես ահաբեկչություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Ոստիկանությունը  բերման է ենթարկել ենթադրյալ հանցագործին:  Տեղի ունեցածը հետաքննվում է որպես ահաբեկչություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչությունում հանցագործության հետաքննման նպատակով շտաբ է ստեղծվել:


© 2009 ARMENPRESS.am