Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովի հետ

13:21, 25 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հունիսի 24-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի շրջանների միջև կապերի զարգացման հետ կապված հարցեր:

Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական հանձնաժողովի՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը:

Նշվել է, որ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա հուլիսին Կրասնոյարսկ քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am