Ուկրաինական ճգնաժամի հարցը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջ. ՆԱՏՕ-ի քարտուղար

13:32, 25 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական ճգնաժամի հարցն, ամենայն հավանականությամբ, կլուծվի բանակցությունների ճանապարհով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին El Pais-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Մեր պատասխանատվությունն Ուկրաինայի համար հնարավորինս ամուր դիրք ապահովելն է, ինչպես նաև նրան օգնելն է՝ մնալ ինքնիշխան և անկախ եվրոպական ազգություն: Դա անելու լավագույն ձևն Ուկրաինային ռազմական, տնտեսական աջակցություն ցույց տալն ու Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելն է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է ՆԱՏՕ-ի քարտուղարը:


© 2009 ARMENPRESS.am