Ալթայում հրդեհի մակերեսը հասել է 2300 հեկտարի

13:58, 25 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Ալթայի երկրամասի Ուգլովսկի շրջանում բռնկված բնական հրդեհի տարածման մակերեսը հասել է 2,3 հազար հեկտարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը:

Հրդեհը մարելու նպատակով ՌԴ ԱԻՆ-ը գործի է դրել Բե-200 ինքնաթիռը, որը մեկ օրվա ընթացքում 18 տոննա ջուր է նետել հրդեհի օջախի վրա:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Օզերո-Կուզնեցովսկի անտառտնտեսությունում չորեքշաբթի օրը՝ հունիսի 22-ին, կայծակի պատճառով:

Փրկարարական ծառայության տվյալներով՝ հունիսի 24-ին, հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել էր 615 հեկտար:

 


© 2009 ARMENPRESS.am