«Գազպրոմ»-ն օրական 42,1 մլն խ/մ գազ է մատակարարում Եվրոպային՝ Ուկրաինայի տարածքով

16:07, 25 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ» ընկերությունը օրական 42,1 մլն խ/մ ծավալով բնական գազ է մատակարարում Եվրոպային ՝ «Սուջա» գազաչափ կայանի միջոցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է  «Գազպրոմ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը: Նա նաև նշել է, որ «Սոխրանովկա»-ի միջոցով գազի տարանցման հայտը մերժվել է Ուկրաինայի կողմից:


© 2009 ARMENPRESS.am