Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

17:30, 25 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունիսի 25-ին, 27-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունիսի 26-ին կեսօրից հետո և գիշերը, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 


© 2009 ARMENPRESS.am