Փրկարարները հունիսի 23-26-ն անվտանգ տարածք են տեղափոխել 9 օձ

14:34, 26 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 23-26-ը 9 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ըստ ահազանգերի, օձեր են նկատվել Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զորավան, Պռոշյան և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղերում։

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 7 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 


© 2009 ARMENPRESS.am