Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

15:04, 26 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 08։50-ին ահազանգ է ստացել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6 կմ-ին՝ Լեռնաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Նշվում է, որ փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։


© 2009 ARMENPRESS.am