Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղում թղթի թափոններ և փայտ է այրվել

16:31, 26 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 26-ին, ժամը 14։34-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվում են մոտ 10 քմ կուտակած թղթի թափոններ և փայտ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։41-ին, մարվել՝ 16։04-ին։ Թիվ 10 շենքի նկուղային հատվածում այրվել են մոտ 10 քմ կուտակած թղթի թափոններ և փայտ։


© 2009 ARMENPRESS.am