Շիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու hասցրած վնասները  

11:29, 27 Հունիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքներում հաշվարկում են քամու վնասները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հունիսի 26-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով տուժել են մարզի մի շարք համայնքներ: Հիմնականում տուժել են Արթիկ համայնքի բնակավայրերը:

ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ քամու պատճառով միայն Հառիճում 5 տանիք է վնասվել, իսկ Նահապետավանում՝ 10: Նահապետավանում քամին քշել տարել է բնակելի տների ու անասնագոմերի տանիքներ, տապալել է էլեկտրասյուներ և ծառեր:

Արմենուհի Մխոյան

 

 


© 2009 ARMENPRESS.am