Ուկրաինայի շուրջ հաշտության բանակցություններում ԵՄ-ն պետք է ներկայացնեն Ֆրանսիան եւ Գերմանիան. Պադրո Սանչես

11:50, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան եւ Ֆրանսիան պետք Է ներկայացնեն Եվրոպան Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ հաշտության բանակցություններում, երբ գա համապատասխան պահը: Այդ մասին հայտարարել Է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հունիսի 27-ին La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք միշտ հանդես ենք եկել այն բանի օգտին, որ անհրաժեշտ Է բաց պահպել երկխոսությունը Պուտինի հետ»,- ասել Է Իսպանիայի նախարաների կաբնետի ղեկավարը:

«Իսպանիան այդ ասպեկտում իրեն ներկայացված Է զգում Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից, եւ մենք կարծում ենք, որ, երբ գա հաշտության բանակցությունների համար ժամանակը, հենց այդ երկու մեծ երկրները պետք Է ներկայացնեն Եվրոպան»,- հավելել Է Սանչեսը:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի հակամարտությունը «կարող Է երկարատեւ լինել»: «Մենք պետք Է ամրապնդեք եվրոպական միասնությունը, ինչպես դա արեցինք համաճարակի ժամանակ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am