Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիայի Մարսել, Լիոն և Փարիզ քաղաքներ

13:03, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, այցերի ընթացքում Հրաչյա Սարգսյանը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, Աբիջանում կայանալիք կլիմայի հարցերով գագաթաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի և Փարիզի գործընկերների հետ:

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:


© 2009 ARMENPRESS.am