Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով. ՏԿԵՆ խոսնակ

16:28, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը, հավելելով, որ Թերեք գետի վարարման պատճառով վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


© 2009 ARMENPRESS.am