Հունիսի 28-ի միջոցառումների անոնս

17:58, 27 Հունիս, 2022

ԱՆՈՆՍ

28 հունիս,  2022                 

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

 

 ՀՀ նախարարություններ

 

 

11:00-ին

ՊՆ կենտրոնական հավաքակայանում

ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այցելության ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և  ստորաբաժանումների աշխատանքին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /093/ 54-57-01 կամ /095/ 10-30-33 հեռախոսահամարներով:

V

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

10:00-ին

«Օպերա Սյութ հոթել» հյուրանոցի «Մոցարտ»

սրահում (Մարշալ Բաղրամյան պող., 1-3 շենք) 

տեղի կունենա «Ամուլսար. Մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» նոր զեկույցի ներկայացումը: Այն պատրաստել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, միջազգային ֆինանսիստներ, անկախ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառման լեզուն՝ հայերեն և անգլերեն: Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախ.:

 

 

Մշակույթ

 

 

19:30-ին

Synergy Armenia-ում (Արմենակ Արմենակյան 2/4)

կկայանա “Jazzical Komitas-Passion of Fire” խորագրով դասական երաժիշտ, դաշնակահար, ջազ կոմպոզիտոր Ջոել Ա.Մարտինի բացառիկ մենահամերգը: Նշենք, որ Ջոել Ա.Մարտինի “Jazzical Komitas-Passion of Fire” ձայնասկավառակը 2022-23 թթ. «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն համաշխարհային երաժշտություն» անվանակարգում առաջադրվելու ճանապարհին է՝ համաշխարհային հնչեղություն տալու մեծն Կոմիտաս վարդապետի և հայ կոմպոզիտորների երաժշտությանը: +37498900234, [email protected] :

 


© 2009 ARMENPRESS.am