ՀՀ ԱԻՆ-ը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի խմբին

20:06, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հյուրընկալել է ՄԱԿ-ի տիեզերական գործերով Պեկինի գրասենյակի տեխնիկական խորհրդատվական աջակցության առաքելություն իրականացնող խմբին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, խմբի այցի նպատակն է եղել աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական կառավարման մարմինների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, Երկրի հեռահար զոնդավորում իրականացնող և մասնավոր հատվածի հետ տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրների քննարկումը, առաջարկությունների ներկայացումը և աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակումը: 


© 2009 ARMENPRESS.am