Ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման կետին, տուժածներ չկան

21:58, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 27-ին, ժամը 16։56-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի լիցքավորման վահանակին, տուժածներ չկան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «BMW 318i» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Մ.) բախվել է Զվարթնոցի խճուղու 4/4 հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը:

 


© 2009 ARMENPRESS.am