Վարչապետն անդրադարձավ ԳՇ պետի նշանակման վերաբերյալ հարցին

23:14, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գլխավոր շտաբի պետի նշանակման վերաբերյալ հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նշանակումն ուշանում, ե՞րբ հայտնի կլինի պետի անունը՝ վարչապետն ասաց, որ ԳՇ պետի հետ կապված օրենսդրական, կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում:

«ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Կընդունվի ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությունը: Հընթացս նշանակում կլինի»,-ասաց Փաշինյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am