Թուրքիայի նախագահն ընդունել է Իրանի արտգործնախարարին
12:20, 28 Հունիս, 2022ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է Իրանի արտգործնախարար Հուսեյին Էմիր Աբդուլահիյանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել մամուլի համար փակ պայմաններում:
Ընդունելությանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
© 2009 ARMENPRESS.am