Անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը. ԱՄՆ պետդեպարտամենտ

12:31, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը զրուցել է գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`բյուրոյի «Թվիթեր»-ի էջում արված հրապարակման մեջ նշվել է նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը հրաժարվել է մասնակցել քննարկմանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am