Ծանրորդները կմասնակցեն Լաս Վեգասի միջազգային մրցաշարին

16:35, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներից մի քանիսը կմասնակցեն Լաս Վեգասի միջազգային մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

ՀՀ  հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ  հունիսի 29-ին լուսադեմին մրցավայր կմեկնեն  Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ / , Դավիթ Հովհաննիսյանը / 96 կգ  / , Սամվել Գասպարյանը / 109 կգ /, գերծանքաշայիններ  Գոռ  Մինասյանը և  Վարզադատ Լալայանը:

«Բարեկամության գավաթ»-ը կմեկնարկի հունիսի 29ին և կեզրափակվի հուլիսի 9-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am