Նորակոչիկների հետ անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ

18:11, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ զինծառայողների հետ զորամասերում պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։ Նորակոչիկները ծանոթանում են զինծառայության առանձնահատկություններին, զինված ուժերի կանոնագրքերի պահանջներին, զինծառայողների իրավունքներին և պարտականություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հունիսի 28-ին N զորամասի հրամանատարը խմբային և անհատական զրույցներ է անցկացրել նորակոչիկների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի վերաբերյալ։


© 2009 ARMENPRESS.am