Իշխող «ՔՊ» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել

19:24, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ առաջ որոշում է կայացրել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամ Էմմա Պալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել էր նշված հարցի մասին` ասելով, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առաջիկայում քննարկում է տեղի ունենալու` նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով: Ընդդիմադիրների դիտարկմանը, որ իրենց պատգամավորական մանդատը տվել է ժողովուրդը, և ոչ ոք դա չի կարող հետ վերցնել՝ Փաշինյանը պատասխանել էր, որ ժողովուրդը մանդատը տվել է ՀՀ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում:


© 2009 ARMENPRESS.am