Բորիս Ջոնսոնը ռուս-բրիտանական հնարավոր պատերազմի պատճառ չի տեսնում

19:51, 28 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները  չեն կարող ռուս-բրիտանական պատերազմի նախաբան  դառնալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին վարչապետն ասել է լրագրողների հետ հանդիպմանը, որի ընթացքում լրագրողները հետաքրքրվել են, թե Լոնդոնը պատրաստվո՞ւմ է Մոսկվայի հետ լայնամասշտաբ ռազմական հակամարտության:

«Ես չեմ կարծում, որ դրան կհասնի»,-ասել է նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am