Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ

11:32, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն  այցելել է  Մոնակոյի  աշխահրահռչակ Օվկիանոսագիտական թանգարան-ինստիտուտ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանին ներկայացրել են Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի նախապապի՝ արքայազն Ալբերտ I-ի կողմից ստեղծված թանգարանի պատմությունը, շեշտելով, որ ավելի քան 6000 ցուցանմուշներով այն  համաշխարհային հռչակ է վայելում։

Թանգարանի ներկայացուցիչները հայտնել են, որ այն գիտական և զբոսաշրջային մեծ կարևորություն ունեցող կենտրոններից է, և Մոնակոյի կարևոր այցեքարտից մեկը։


© 2009 ARMENPRESS.am