Խորհրդարանում մեկնարկել է Գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը

16:00, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փակ գաղտնի քվեարկությունը մեկնարկել է ժամը 16:00-ին, կտևի մինչև 17:00-ն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Աննա Վարդապետյանը 2020 թվականի մարտի 2-ից զբաղեցնում է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին:


© 2009 ARMENPRESS.am