Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարազատներն ու մարտական ընկերներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

18:41, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 29-ին անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհետ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:


© 2009 ARMENPRESS.am