Արցախի նախագահն ու «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամները քննարկվել են հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները

18:43, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած անվտանգային, ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։ 

Իր խոսքում երկրի ղեկավարը բարձր է գնահատել նախաձեռնության հետևողական աշխատանքը, նշել, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առկա բարդ գործընթացներում չափազանց կարևոր է հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների ներուժի և ջանքերի միավորումը՝ հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի հարատևման։

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։


© 2009 ARMENPRESS.am