Արագածոտնի մարզի Կոշ և Ուջան բնակավայրերում շչակներ են գործարկվելու

21:39, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում Հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին,անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:

Ըստ աղբյուրի՝ նույն թեմայով ուղսումնավարճանք հունիսի 30-ի ժամը 13:00-ին անցկացվելու է նաև մարզի Ուջան բնակավայրում։ Այստեղ ևս գործարկվելու է բնակավայրի շչակը:

ՀՀ ԱԻՆ-ը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ:


© 2009 ARMENPRESS.am