Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը երդում Է տվել որպես Ֆիլիպինների 17-րդ նախագահ

09:35, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆերդինանդ Մարկոս Կրտեսրը, որը 31,6 միլիոն ձայն Է ստաել ընտրություններում, երդում Է տվել որպես Ֆիլիպինների 17-րդ նախագահ: Արարաողությունը, որը տեղի Է ունեցել Մանիլայի Գեղեցիկ արվեստների ազգային թանգարանի մոտ, հունիսի 30-ին հեռարձակել Է նախագահական հեռարձակման շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտոնակալության արարողությանը ներկա Էին նրա ընտանիքը, ինչպես նաեւ Սառա Դուտերտեն, որն ընտրություններում ստացել Է 32,2 միլիոն ձայն: Նա որպես հանրապետության 15-րդ փոխնախագահ երդում Է տվել տակավին հունիսի 9-ին, բայց պաշտոնն ստանձնել Է հունիսի 30-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am