Գնացքի վագոններից մեկի փականի մոտ հրդեհ է բռնկվել

11:22, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 30-ին ժամը 09։55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում Հարավկովկասյան երկաթուղու գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացնում են հովացման աշխատանքներ:


© 2009 ARMENPRESS.am