«Ուրարտուն» հավաք կանցկացնի Սերբիայում  

15:14, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլայինն ակումբը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը կանցկացնի արտերկրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 2-16-ը թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սերբիայի Զլատիբոր քաղաքում։ Հավաքի շրջանակում նախատեսվում է 5 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնց մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ։


© 2009 ARMENPRESS.am